Վիտալի Կլիչկոն արժանացել է Գերմանիայի Ասպետական խաչի

08:17   4 հունիսի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Ասպետական խաչի, հաղորդում է Klitschko-brothers.com-ը:

Գերծանրքաշային չեմպիոնը շքանշանը ստացել է Կիեւում  Գերմանիայի դեսպանատանը Ուկրաինայում Գերմանիայի դեսպանից:

Նշվում է, որ Կլիչկո կրտսերը «վարում է ակտիվ սոցիալական եւ քաղաքական գործունեություն Ուկրաինայում, Գերմանիայում եւ ամբողջ աշխարհում կարիքավոր մարդկանց օգնելու համար, նաեւ նպաստում է Գերմանիայի եւ Ուկրաինայի փոխըմբռնման ամրապնդմանը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։