10:39  ,  25 դեկտեմբերի, 2014

Լամը նշել է Չեմպիոնների լիգայում գլխավոր մրցակցին

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամն անդրադարձել է Չեմպիոնների լիգային եւ նշել հիմնական մրցակցին:

«Առայժմ Բունդեսլիգայում պայքարը չի ավարտվել: Պետք է շարունակենք խաղալ նույն տրամադրվածությամբ: Առաջիկա երեք տարիների ընթացքում ցանկանում ենք առնվազն մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում: «Բավարիայի» գլխավոր մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է»,- Լամի խոսքը մեջբերում է Jutarnji-ն:

«Բավարիան» Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանից հետո 45 միավորով առաջին տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում