19:53  ,  23 դեկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Բեյլի համար վճարել 153 միլիոն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մադրիդի «Ռեալին» առաջարկել 120 միլիոն ֆունտ ստերլինգ (153 միլիոն եվրո) Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար, տեղեկացնում է AS-ը:

Ուելսցու տրանսֆերի հարցում շահագրգռված է անգլիական ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Առայժմ «Ռեալը» մտադիր չէ բաժանվել կիսապաշտպանից եւ բանակցություններ կսկսի միայն մրցաշրջանի ավարտից հետո: Բեյլի պայմանագրով նախատեսված տրանսֆերային արժեքը մեկ միլիարդ եվրո է:

Ֆուտբոլիստը 2013-ի ամռանն է անգլիական «Տոտենհեմից» տեղափոխվել մադրիդյան ակումբ: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը մասնակցել է 12 խաղի եւ դարձել 7 գոլի, երեք արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում