00:07  ,  20 դեկտեմբերի, 2014

Անչելոտի. «Սան Լորենցոյի» դեմ պետք է իդեալական խաղալ բոլոր դիրքերում

2014-ը լավ ավարտելու համար մենք պետք է այստեղ տիտղոս նվաճենք, ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ: Արքայական ակումբի մրցակիցը կլինի Արգենտինայի «Սան Լորենցոն»:

«Ես դիտել եմ «Սան Լորենցոյի» բազմաթիվ հանդիպումներ: Մենք պետք է իդեալական խաղանք բոլոր դիրքերում: Սերխիո Ռամոսի խաղալու մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել: Նա թեթեւ վնասվածք ունի: Կրիշտիանու Ռոնալդուն լավ վիճակում է: Հույս ունեմ, որ նա վաղը գնդակ կխփի: Նա ամեն ինչից գոհ է: Չիչարիտոն չի խաղա մեկնարկային րոպեներից: Այս խաղում շատ կարեւոր է ունենալ ուժեղ պահեստայիններ»,- Կարլո Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը:

Դեկտեմբերի 20-ին կայանալիք «Ռեալ» - «Սան Լորենցո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում