23:48  ,  19 դեկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը դարպասապահ Ջո Հարթի հետ

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարթի հետ, հաղորդում է անգլիական ակումբի կայքը:

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Մանրամասները չեն հաղորդվում: Ավելի վաղ, «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել էր պայմանագրերը հարձակվողներ Սերխիո Ագուերոյի, Էդին Ջեկոյի, պաշտպան Ալեքսանդր Կոլարովի, կիսապաշտպաններ Սամիր Նասրիի եւ Դավիդ Սիլվայի հետ:

Հարթը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2006 թվականից: Թիմի հետ նա դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիայի լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում