Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Թյերի Անրիի որոշմանը ավարտել ֆուտբոլիստի կարիերան:
«Միշտ համարել եմ քեզ ամենատաղանդավոր հարձակվողներից մեկը ֆուտբոլում: Ես շատ բան եմ սովորել քեզնից»,- Ֆեյսբուքում գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ «Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դեկտեմբերի 16-ին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Անրին կլինի բրիտանական Sky Sports հեռուստաալիքի փորձագետը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում