17:40  ,  17 դեկտեմբերի, 2014

Քաթարը կարող է զրկվել աշխարհի առաջնության անցկացման իրավունքից

Քաթարը կարող է կորցնել ֆուտբոլի աշխարհի 2022թ․ առաջնության անցկացման իրավունքը։ Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Տեո Ցվանցիգերը։

«Մինչեւ մարտի 10-ը Քաթարը պետք է ստեղծի անկախ հանձնաժողով, որը կհետեւի աշխարհի առաջնության շինհրապարակներում մարդկանց իրավունքների պաշտպանմանը եւ բարելավմանը։ Դեռ շատ քիչ բան է կատարվել այդ ուղղությամբ։

Եթե այդ պայմանները չիրականացվեն, ՖԻՖԱ-ի համաժողովում 209 ասոցիացիները կքվեարկեն Քաթարին ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից զրկելու առաջարկի վերաբերյալ»,- Տեո Ցվանցիգերի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում