16:23  ,  17 դեկտեմբերի, 2014

«Կրասնոդարը» ցանկանում է ձեռք բերել Ձյուբային

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Արտյոմ Ձյուբան առաջարկ է ստացել «Կրասնոդարից», տեղեկացնում է Sovsport-ը: Կրասնոդարյան ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին մտադիր է ծախսել խոշոր գումարներ, որպեսզի թիմը կարողանա ձեռք բերել Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ձյուբայի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվը», սակայն այդ ակումբի նախագահ Օլգա Սմորոդսկայան հայտարարել է, որ հարձակվողը բավական թանկ է իրենց թիմի համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի հարձակվողի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվելու է 2015-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում