17:18  ,  16 դեկտեմբերի, 2014

Հովանավորները հրաժարվել են Շումախերից

Ավտոարշավորդ Միխայել Շումախերի հետ հովանավորչական պայմանագրեր կնքած ընկերությունները հրաժարվում են համագործակցությունից, տեղեկացնում է Bluewin-ը: Navyboot-ը եւ Jet Set-ը հրաժարվել են երկարաձգել պայմանագիրը գերմանացու հետ: Ընկերության ղեկավարները վստահ չեն, որ ավտոարշավորդը կապաքինվի:

Այդ ընկերությունները Շումախերին տարեկան վճարում էին 6.3 միլիոն եվրո: Ավտոարշավորդի հետ համագործակցությունը դադարեցրել են եւս մի քանի հայտնի ընկերություններ, քանի որ մարզիկի վնասվածքից հետո ունեցել են վնասներ:

Հիշեցնենք, որ 2013-ին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով Շումախերը հայտնվել էր կոմայի մեջ: Նա արդեն դուրս է եկել կոմայից եւ բուժումը շարունակում է տնային պայմաններում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում