09:14  ,  16 դեկտեմբերի, 2014

А Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը

Իտալիայի ֆուտբոլի ասոցիացիան Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին ճանաչել է А Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 34-ամյա իտալացին երրորդ անգամ անընդմեջ է արժանանում նման պատվի:

Իտալիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած «Յուվենտուսն» իր հերթին ճանաչվել է տարվա թիմ, իսկ Իտալիայի հավաքականը գլխավորող Անտոնիո Կոնտեն տարվա լավագույն մարզիչն է:

Տարվա խորհրդանշական հավաքականում տեղ են գտել հետեւյալ ֆուտբոլիստները. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Տորինո»), Անդրեա Բարցալի («Յուվենտուս»), Մեհդի Բենատիա («Ռոմա»/«Բավարիա»), Կվադվո Ասամոա («Յուվենտուս»), Անդրեա Պիրլո («Յուվենտուս»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Արտուրո Վիդալ («Յուվենտուս»), Չիրո Իմոբիլե («Բորուսիա»/«Տորինո»), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Կարլոս Տեւես («Յուվենտուս»), հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում