23:11  ,  24 նոյեմբերի, 2014

Վերլուծաբան. Ինչո՞ւ են Պրոմեսը, Մովսիսյանը եւ Գլուշակովն աշխատում, իսկ մյուսները հանդիսատեսի դերում են

Sovsport-ի վերլուծաբան Վալերի Ռեյնգոլդը խոսել է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի «Սպարտակ» - «Մորդովիա» հանդիպման մասին եւ անդրադարձել է նաեւ մոսկովյան ակումբի ու Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

«Պարշիվլյուկի սխալից եւ 11 մետրանոցի դրվագից հետո «Սպարտակը» սկսեց խաղալ անհաջող:  Եղան անհամաձայնություններ, եւ «Մորդովիան» խփեց երկրորդ գոլը: Լավ է, որ «Սպարտակում» գտնվեց ֆուտբոլիստ, ով աշխատեց մինչեւ վերջ: Խոսքս Պրոմեսի մասին է: Նա դարձավ դուբլի հեղինակ եւ գոլային փոխանցում կատարեց Ձյուբային: Չեմ կարող քննադատել Պրոմեսին, Մովսիսյանին եւ Գլուշակովին: Ինչո՞ւ են այդ ֆուտբոլիստներն աշխատում, իսկ մյուսները հանդիսատեսի դերում են: Չեմ զարմացել, որ Շիրոկովը պահեստայինների թվում էր: Նա դեռ չի արդարացրել սպասելիքները: Ձյուբան դարձավ կարեւոր գոլի հեղինակ: Ամենալարված պահին դրեց հանդիպման վերջակետը: Նա ապացուցեց, որ զուր չէ «Սպարտակը» նրան առաջարկում ավելի բարձր աշխատավարձ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Ձյուբան մնա «Սպարտակում»,- ասել է Ռեյնգոլդը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է 4:2 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ եւ փոխարինվել է 88-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում