21:14  ,  24 նոյեմբերի, 2014

Գերմանական պարբերականները ցածր են գնահատել Մխիթարյանի խաղը

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի «Պադերբորնի» հետ խաղին: Գերմանական հեղինակավոր պարբերականները ցածր գնահատական են տվել 25-ամյա կիսապաշտպանի խաղին:

Kicker Մխիթարյանի խաղը գնահատել է 5: Նման գնահատական է ստացել նաեւ Սինձի Կագավան: «Բորուսիայի» կազմում լավագույնը եղել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (2):

Bild-ը նույնպես Մխիթարյանի խաղը գնահատել է 5: Նման գնահատական են տացել նաեւՄատիաս Գինտերը, Նեւեն Սուբոտիչը եւ Սինձի Կագավան:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Մխիթարյանը փոխարինվել է 86-րդ րոպեին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով