17:34  ,  24 նոյեմբերի, 2014

Էֆենբերգ. Մարկո Ռոյսի վնասվածքը կարող է օգտակար լինել «Բորուսիայի» համար

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Շտեֆան Էֆենբերգը կարծիք է հայտնել, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի վնասվածքի պատճառով եվրոպական առաջատար ակումբները կարող են հրաժարվել Գերմանիայի հավաքականի խաղացողին ձեռք բերելու մտքից:

«Հնարավոր է, որ Ռոյսի խնդիրները կարող են առավելություն դառնալ «Բորուսիայի» համար: Ով գիտե՝ գուցե այժմ Մարկոն եւս 2-3 տարով մնա Դորտմունդում»,- Էֆենբերգի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Պադերբորնի» դեմ Բունդելսիգայի 12-րդ տուրի խաղում ստացած սրունքաթաթային հոդի վնասվածի պատճառով Մարկո Ռոյսն այս տարի չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում