15:40  ,  24 նոյեմբերի, 2014

«Արսենալի» ֆանատը ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներից մեկը ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում հյուրերի պահեստայինների նստարանի ուղղությամբ կարմիր գինով լի բաժակ նետելու համար, տեղեկացնում է theguardian.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մանչեսթերցիների առաջին գոլը տոնելու ժամանակ: Եթե երկրպագուն մեղավոր ճանաչվի, նրան կարող են արգելել ներկա գտնվել «Արսենալի» խաղերին: Դեռ հայտնի չէ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական բողոք ներկայացնելու է միջադեպի վերաբերյալ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ լոնդոնյան խաղում Լուի վան Գալի թիմը հաղթել էր 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում