14:30  ,  24 նոյեմբերի, 2014

«Ռեալն» ընկերական խաղեր կանցկացնի Ավստրալիայում

Մադրիդի «Ռեալը» հաջորդ տարի ընկերական հանդիպումներ կանցկացնի ավստրալական Մելբուրնում, տեղեկացնում է Reuters-ը:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը կմրցի անգլիական Պրեմյեր լիգայի եւ իտալական А Սերիայի թիմերի հետ: Հնարավոր մրցակիցների թվում նշվում են «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Խաղերը տեղի կունենան «Մելբուրն Կրիկետ Գրաունդ» ստադինում, որը հյուրընկալում է մոտ 100 հազար երկրպագու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում