10:44  ,  24 նոյեմբերի, 2014

Բրազիլիայի չեմպիոնը հայտնի դարձավ առաջնության ավարտից 2 տուր առաջ

«Կրուզեյրոն» երկրորդ անգամ անընդմեջ հռչակվել է ֆուտբոլի Բրազիլիայի չեմպիոն: Նոյեմբերի 23-ին «Կրուզեյրոն» տանը 2:1 հաշվով հաղթել է «Գոյասին» եւ Բրազիլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի է դարձել երկրորդ տեղում գտնվող «Սան Պաուլուի» համար:

Բելու Օրիզոնտի քաղաքի թիմը չորրորդ անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն: «Կրուզեյրոն» նման հաջողության հասել էր նաեւ 1966-ին, 2003-ին եւ 2013-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում