00:30  ,  24 նոյեմբերի, 2014

Պրիմերայի ակումբը կօգնի անտուն մնացած 85-ամյա երկրպագուհուն

Մադրիդի «Ռայո Վալեկանոն» խոստացել է օգնել թիմի 85-ամյա երկրպագուհուն, ով նախորդ շաբաթ զրկվել է իր բնակարանից: Կարմեն Մարտինեսը դեֆոլտի պատճառով ստիպված է եղել լքել իր բնակարանը, որում ապրել է 50 տարի:

«Մտադիր ենք օգնել այդ կնոջը: Ես, թիմի ամբողջ անձնակազմն ու ֆուտբոլիստները կանենք ամեն բան, որպեսզի օգնենք նրան եւ թույլ չտանք զգալ միայնակ»,- ասել է  «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը, գրում է El Mundo Deportivo-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում