Մադրիդի «Ռայո Վալեկանոն» խոստացել է օգնել թիմի 85-ամյա երկրպագուհուն, ով նախորդ շաբաթ զրկվել է իր բնակարանից: Կարմեն Մարտինեսը դեֆոլտի պատճառով ստիպված է եղել լքել իր բնակարանը, որում ապրել է 50 տարի:
«Մտադիր ենք օգնել այդ կնոջը: Ես, թիմի ամբողջ անձնակազմն ու ֆուտբոլիստները կանենք ամեն բան, որպեսզի օգնենք նրան եւ թույլ չտանք զգալ միայնակ»,- ասել է «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը, գրում է El Mundo Deportivo-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում