20:49  ,  20 նոյեմբերի, 2014

Պեպե. Սկանդալ կլինի, եթե «Ոսկե գնդակը» Ռոնալդուն չստանա

«Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն նշել է, որ «Ոսկե գնդակին» արժանի միակ թեկնածուն իր թիմակից եւ հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն է:

«Սա Ռոնալդուի կարիերայի լավագույն տարին է: Եթե նա «Ոսկե գնդակ» չստանա, ապա մեծ սկանդալ կլինի: Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ սահմանեց: Կարծում եմ, որ եթե մեկ ուրիշը ստանա «Ոսկե գնդակը», պետք է ամաչի:

Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ նա արժանի չէ այդ մրցանակին: Նախորդ երեք ամիսների ընթացքում նա 23 գոլ է խփել: Էլ ի՞նչ պետք է անի, որ լավագույնը ճանաչվի: Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է:  Ամոթ կլինի, եթե նրան չտան «Ոսկե գնդակը»,- Պեպեի խոսքն է մեջբերում ESPN-ը:

Դեկտեմբերի 1-ին ՖԻՖԱ-ն կհայտարարի «Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում