17:34  ,  20 նոյեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ռեկորդային գումար վճարել «Բորուսիայի» պաշտպանի համար

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել Անգլիայի Պրեմյեր լիգայում։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 32 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային կլինի Անգլիայում պաշտպանի համար, հաղորդում է The Guardian-ը։

Հումելսը «Բորուսիայի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2016 թվականը։ Գերմանական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում