02:40  ,  15 նոյեմբերի, 2014

Ռոնալդուն՝ Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկու

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Եվրո-2016-ի ընտրական փուլում գրավելով Հայաստանի թիմի դարպասը, դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն (ներառյալ որակավորման փուլը):

Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» ստադիոնում Ռոնալդուն 23-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնությունում: Դա Պորտուգալիայի հավաքականի ավագի 52-րդ գոլն էր միջազգային խաղերում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի գոլի շնորհիվ պորտուգալացիները նվազագույն հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով