09:50  ,  10 նոյեմբերի, 2014

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը կհանդիպի միանձնյա առաջատարին

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում նոյեմբերի 10-ին կկայանա 6-րդ տուրը:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա միանձնյա առաջատար Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նախորդ 5 պարտիաներում Հայաստանի հավաքականի առաջատարը խաղացել է միայն ոչ ոքի:

Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո Ալեքսանդր Գրիշչուկը հավաքել է 4.5 միավոր: Ռուս Վլադիմիր Կրամնիկը 3 միավորով երկրորդն է, իսկ Արոնյանն ունի 2.5 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը: 

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)

Պետեր Լեկո (Հունգարիա) - Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)

Դինգ Լիրեն (Չինաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)

Պարտիաների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 16:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում