Մեզ բացարձակ հետաքրքիր չէ, թե որ տեղն է այժմ զբաղեցնում Դորտմունդի «Բորուսիան», հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» աշխարհի չեմպիոն դարպասապահ Մանուել Նոյերը, հաղորդում է ակումբի կայքը:
«Վաղվա հանդիպումը մեզ համար կենտրոնականն է, քանի որ մեզ սպասվում է դիմակայություն հրաշալի թիմի հետ»,- հայտարարել է Մանուել Նոյերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 9 տուրերում «Բորուսիան» մյունխենցիներից երեք անգամ քիչ միավոր է վաստակել: «Բավարիան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» 7 միավորով 15-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում