Չեմ կարծում, որ ես կստանամ «Ոսկե գնդակը», քանի որ չեմ մասնակցել աշխարհի առաջնությանը, հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, փոխանցում է Goal.com-ը:
«Ես անցկացրի իմ լավագույն մրցաշրջանը կարիերայիս ընթացքում: Իմ նպատակն է առաջադիմել ամեն հաջորդ մրցաշրջանում: Չեմ կարծում, որ կստանամ «Ոսկե գնդակը»: Աշխարհի առաջնությունում շատ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ պարզապես փայլում էին: Նրանք կունենան առավելություն իմ նկատմամբ»,- ասել է Զլատան Իբրահիմովիչը, որը «Ոսկե գնդակի» 23 հավակնորդների մեջ է:
Հավակնորդների եզրափակիչ եռյակը հայտնի կդառնա դեկտեմբերի 1-ին, իսկ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2015թ. հունվարի 12-ին Ցյուրիխում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում