12:36  ,  28 մայիսի, 2012

Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Բրանիսլավ Իվանովիչին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Սերբիայի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվաոնովիչին: Այդ մասին հայտարարել է սերբ պաշտպանը:

«Ես գիտեմ, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է իմ ծառայություններով, սակայն հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ: Ես դարձա Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Ես երջանիկ եմ «Չելսիում»: Այս պահին նույնիսկ չեմ էլ մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին»,- 28-ամյա Իվանովիչի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով