00:20  ,  30 հոկտեմբերի, 2014

Ռոջեր Ֆեդերերի 13-րդ անընդմեջ հաղթանակը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել թենիսի Փարիզի ATP շարքի մրցաշարում:

Երկրորդ շրջանում 33-ամյա շվեյցարացին 3 սեթում պարտության է մատնել ֆրանսիացի Ժերեմի Շադրիին՝ 7:6, 6:7, 6:4: 2 ժամ 34 րոպե տեւած մրցախաղի արդյունքում Ֆեդերերը տարել է 13-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Լուկաս Պույը:

Հիշեցնենք, որ Փարիզի մրցաշարի արդյունքում Ռոջեր Ֆեդերերը կարող է դարձյալ դառնալ աշխարհի առաջին ռակետ՝ շրջանցելով սերբ Նովակ Ջոկովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում