09:11  ,  27 հոկտեմբերի, 2014

Յոհանեսբուրգի մոտ սպանվել է ՀԱՀ-ի հավաքականի ավագը

Ֆուտբոլի Հարավային Աֆրիկայի հավաքականի ավագ Սենզո Մոյիվան սպանվել է Յոհանեսբուրգից 20 կմ հեռավորության վրա գտնվող Վեսլուրուս շրջանում, հաղորդում է The Independent-ը:

27-ամյա դարպասապահը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նրան հայտնաբերել են ընկերուհու տանը: Ոստիկանության վարկածով՝ 3 անձինք ցանկացել են կողոպտել այդ տունը:

Սենզո Մոյիվան ամբողջ կարիերայում հանդես էր գալիս հարավաֆրիկյան «Օռլանդո Պեյտերս» ակումբում: Աֆրիկայի Ազգերի Գավաթի նախորդ 4 խաղերում նա կատարում էր ՀԱՀ-ի ազգային թիմի ավագի պարտականությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում