22:24  ,  26 հոկտեմբերի, 2014

«Բավարիան» չհաղթեց «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայում հոկտեմբերի 26-ին անցկացվեցին 9-րդ տուրի վերջին 2 խաղերը: «Վոլֆսբուրգը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը, իսկ Մյունխենի «Բավարիան» Մյոնխենգլադբախում 0:0 հաշվով ավարտեց «Բորուսիայի» հետ խաղը:

9-րդ տուրից հետո առաջատարը 21 միավոր վաստակած «Բավարիան» է: Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Վոլֆսբուրգը» եւ «Հոֆենհայմը» 17-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: 4 անընդմեջ պարտություն կրած Դորտմունդի «Բորուսիան» 7 միավորով 15-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Բավարիա»՝ 0:0

«Վոլֆսբուրգ» - «Մայնց»՝ 3:0

Նալդո, 15, Իվան Պերիշիչ, 59, Դանիել Կալիգուրի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով