22:00  ,  26 հոկտեմբերի, 2014

«Զենիթ». 5 գոլ՝ 20 րոպեում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սարանսկի «Մորդովիայի» դարպասը: Ընդ որում՝ պետերբուրգցիները երկրորդ խաղակեսում բոլոր գոլերը խփեցին 20 րոպեի ընթացքում: 

«Զենիթը» 29 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Գործող չեմպիոն ԲԿՄԱ-ն 25 միավորով երկրորդն է, իսկ «Սպարտակը» 18 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Զենիթ» - «Մորդովիա»՝ 5:0

Հալկ, 50, Ալեքսանդր Կերժակով, 55, Ռուսլան Նախուշեւ, 62 (ինքնագոլ), Ակսել Վիտցել, 67, Դանի, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում