18:25  ,  26 հոկտեմբերի, 2014

Արտակ Դաշյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգեւեց «Վարդարին»

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 12-րդ տուրում «Վարդարը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բրեգալնիցայի» նկատմամբ: Խաղի միակ գոլը 34-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Հիշեցնենք, որ «Վարդարում» են խաղում նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Միրանյանը ու Հովհաննես Համբարձումյանը, ով եղել է մեկնարկային կազմում:

«Վարդարը» 33 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռաբոտնիչկին» ունի 25 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում