13:35  ,  26 հոկտեմբերի, 2014

«Սպարտակ» - «Լոկոմոտիվ». Յուրա Մովսիսյանը՝ հայտացուցակում

Հայտնի են Մոսկվայի «Սպարտակի» եւ «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում:

«Սպարտակ». Ռեբրով, Պարշավլյուկ, Բոկետի, Ժոաո Կարլոս, Ինսուրալդե, Մակեեւ, Ռոմուլո, Չելստրիում, Գլուշակով, Պրոմես, Խուրադո:

«Լոկոմոտիվ». Աբաեւ, Դենիսով, Յանբաեւ, Դյուրիցա, Չորլուկա, Միխալիկ, Սամեդով, Շեշուկով, Բուսուֆա, Մայկոն, Նյաս:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո առաջին անգամ հայտավորվել է «Սպարտակի» կազմում եւ մնացել է փոխարինողների թվում: Վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսի անունը բացակայում է «Սպարտակի» հայտացուցակից: 

Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում