Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը դեմ է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերի մասնակիցների թվի աճին, հաղորդում է Goal.com-ը:
«24 հավաքականը շատ է եզրափակիչ մրցաշարի համար: Ստացվում է, որ ՈւԵՖԱ-ի անդամների գրեթե կեսը կարող մասնակցել: Քանակը գցում է որակը»,- ասել է Ֆրանց Բեկենբաուերը:
2016թ. Եվրոպայի առաջնությունում ՈւԵՖԱ-ն փորձարկում է մասնակիցների ընդլայնումը 16-ից մինչեւ 24: Հաջողության դեպքում, այդ թիվը հետագայում կպահպանվի, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում