Շոտլանդական «Սելթիկի» դարպասապահ Լուկաշ Զալուշկան Գլազգոյում դարձել է խուլիգանական հարձակման զոհ, տեղեկացնում է Daily Mail-ը:
32-ամյա լեհ դարպասապահը տաքսի նստելու ժամանակ հարված է ստացել գլխին: Հարվածողը Շոտլանդիայի առաջնության մեկ այլ ակումբի ֆուտբոլիստ է, ում անունը չի հրապարակվում: Հարվածի հետեւանքով Զալուշկայի մոտ սկսվել է արյունահոսություն:
«Սելթիկում» առայժմ չեն հաստատել լուրը: Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը եւ կուսումնասիրի տեսահսկման արձանագրությունները: Զալուշկան 2009-ին է տեղափոխվել «Սելթիկ» եւ ընթացիկ առաջնությունում մասնակցել է 2 խաղի ու բաց թողել մեկ գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում