Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Քյոլնից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ներողություն է խնդրել ակումբակիցներից:
«Ակնհայտ է, որ երկրորդ գոլի դրվագում ես սխալվեցի: Դրա համար ներողություն եմ խնդրում մեր ֆուտբոլիստներից: Իմ պատճառով մեկ աստիճան նահանջեցինք մրցաշարային աղյուսակում: Իհարկե, դա չի արդարացնում ինձ»,- Վայդենֆելերի խոսքը մեջբերում է WAZ.de-ն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Բորուսիան» 7 միավորով 14-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում