Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Ռեյմսի» հետ, որը պարտությունից խուսափեց երկրորդ խաղակեսում՝ 1:1:
«Լիլը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Գենգամին», իսկ «Մոնակոն» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Էվիանի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» 16 միավորով 5-րդ տեղում է:
Ֆրանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Նանտ» - «Ռեյմս»՝ 1:1
Յոհան Աուդել, 13 – Դիեգո, 58
«Մոնակո» - «Էվիան»՝ 2:0
Ժոաո Մոուտինյո, 2 (11մ.), Յաննիկ Ֆերեյրա-Կարիսո, 70
«Լիլ» - «Գենգամ»՝ 1:2
Ռիո Մավուբա, 79 – Կլաուդիո Բուավե, 45, Ռոնի Շվարդ, 57
Հեռացում՝ Բենժամին Անգուա, 88 («Գոնգամ»)
«Մեց» - «Ռեն»՝ 0:0
«Նիցա» - «Բաստիա»՝ 0:1
Ֆլոյդ Այտե, 51
«Լորյեն» - «Սենտ Էթյեն»՝ 0:1
Ֆաբիեն Լեմոնյե, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում