«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Էսեկյել Լավեսիին, հաղորդում է Goal.com-ը: Անգլիական ակումբը փարիզյան թիմին առաջարկ կանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը չի հրապարակվում:
ՊՍԺ-ի կազմում Լավեսին անցկացրել է 60 հանդիպում եւ խփել 12 գնդակ: Նա 2012-ին «Նապոլիից» է տեղափոխվել Ֆրանսիա: Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում