13:14  ,  15 հոկտեմբերի, 2014

Անդրե-Պյեր Ժինյակ. Գիտեինք, որ Երեւանում հեշտ չի լինելու

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի եւ «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը խոսել է հոկտեմբերի 14-ին կայացած ընկերական խաղում Հայաստանի նկատմամբ վստահ հաղթանակի մասին:

«Հայերը լավ տպավորություն էին թողել սերբերի դեմ խաղում, եւ մենք գիտեինք, որ Երեւանում հեշտ զբոսանք չի լինելու: Այդ պատճառով տրամադրված էինք խաղում եւ տարանք արժանի հաղթանակ: Հայերը միայն առաջին խաղակեսում կարողացան դիմադրել մեր գրոհներին եւ մի քանի հարված կատարեցին մեր դարպասի ուղղությամբ: Ընդմիջումից հետո առավելությունը մեր կողմն էր եւ կարողացանք գործը հասցնել տրամաբանական ավարտի»,- Ժինյակի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Երեւանում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 3:0 հաշվով, իսկ Ժինյակը դարձավ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: 55-րդ րոպեին նա անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում