00:08  ,  10 հոկտեմբերի, 2014

Մոուրինյոն հանուն Պոգբայի պատրաստ է վաճառել 5 խաղացողի

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ է ցանկանում թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Պորտուգալացի մասնագետն այդ նպատակի կատարման համար պատրաստ է վաճառել Ռամիրեսին, Մոհամեդ Սալահին, Վիկտոր Մոսեսին, Ռայան Բերտրանդին եւ Ջոն Օբի Միկելին, հաղորդում է CaughtOffside-ը:

Ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար եւս անհրաժեշտ է նոր ֆուտբոլիստ գնելուց առաջ վաճառել ներկա կազմից մի քանի խաղացողների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում