18:32  ,  9 հոկտեմբերի, 2014

Լորան Կոսելնին չի խաղա Հայաստանի դեմ

Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լորան Կոսելին բաց կթողնի ազգային թիմի առաջիկա հանդիպումները: Ֆուտբոլիստն ունի աքիլեսյան ջլի վնասվածք, հաղորդում է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ ազդրի վնասվածք ունի նաեւ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Նրա մասնակցությունն առաջիկա երկու հանդիպումներին հարցականի տակ է:

Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի մրցակիցը կլինի Պորտուգալիան, հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանը:

Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականը հաշվարկից դուրս ստուգողական հանդիպումներ է անցկացնում I խմբի թիմերի՝ Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Հայաստանի եւ Ալբանիայի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով