Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է բելգիական «Անդերլեխտի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղի մասին:
«Անցկացրեցինք գերազանց հանդիպում: Խաղը սկսվեց շատ հաջող եւ կարողացանք խփել արագ գոլ, որից հետո վերահսկում էինք հանդիպման ընթացքը:
Երկրորդ խաղակեսում որոշ ժամանակ հանդիպումն ընթանում էր լարված, սակայն խփեցինք եւս երկու գոլ եւ գործնականում լուծեցինք խնդիրը:
«Անդերլեխտի» հետ խաղում ամեն ինչ մեր օգտին էր եւ այժմ կարող ենք վայելել հաղթանակը»,- Կլոպի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել է «Անդերլեխտին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում