23:11  ,  1 հոկտեմբերի, 2014

«Ուլիսի» առաջին պարտությունը՝ տեսանյութով

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ուլիսը» հոկտեմբերի 1-ին առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում: Դա տեղի ունցավ Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որում Հայաստանի գործող չեմպիոն «Բանանցը» «Նաիրի» ստադիոնում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սուրեն Չախալյանի թիմի նկատմամբ:

«Ուլիսի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին «Բանանցի» խաղադաշտում: 

«Ուլիս» - «Բանանց»՝ 1:4

Անդրեյ Բելոմիտցեւ, 73 – Արեգ Ազատյան, 3, Գեւորդ Նռանյան, 9, Գեւորգ Կարապետյան, 38, Վահագն Այվազյան, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում