Աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետներ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեցին թենիսի Պեկինի մրցաշարում: Իսպանացին 2 սեթում պարտության մատնեց Ռիշար Գասկեին (Ֆրանսիա), իսկ սերբ թենիսիստը շանց չտվեց Նադալի հայրենակից Գիլյերմո Գարսիա Լոպեսին:
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Վաշեկ Պոսպիշիլը, իսկ Նադալը կխաղա գերմանացի Պետեր Գեովչիկի հետ:
Պեկին, առաջին շրջան
Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա) – Տմաշ Բերդիխ (Չեխիա, 3) - 1:6, 2:6
Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Գիլյերմո Գարսիա Լոպես (Իսպանիա) - 6:2, 6:1
Ռիշար Գասկե (Ֆրանսիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 2) - 4:6, 0:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում