23:14  ,  29 սեպտեմբերի, 2014

Դի Նատալեի դուբլը կամային հաղթանակ բերեց «Ուդինեզեին»

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ուդինեզեն» ընդունեց «Պարմային» եւ տարավ կամային հաղթանակ: Դաշտի տերերի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Դի Նատալեն:

«Ուդինեզեն» 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Պարման» 3 միավորով 19-րդն է: Առաջատարներն են «Յուվենտուսն» ու «Ռոման» որոնք վաստակել են 15-ական միավոր:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ուդինեզե» - «Պարմա»՝ 4:2

Դի Նատալե, 28, 45, Էրտո, 58, Տերո, 84 - Մաուրի, 22, Կասանո, 45+4, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում