19:48  ,  29 սեպտեմբերի, 2014

«Նյուքասլի» ֆուտբոլիստն ունի երկու կին եւ սիրուհի

Անգլիական «Նյուքասլի» կոտդիվուարցի ֆուտբոլիստ Շեյկ Տիոտեն հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Հայրենիքում կայացած Լետիսիա Դուկրուի հետ պսակադրության ժամանակ բացահայտվել է, որ ֆուտբոլիստն արդեն ամուսնացած է Մադայի հետ, հայտնում է The Sun-ը։

Տիոտեն Մադայի հետ բնակվել է Նյուքասլում՝ 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատանը։

Միաժամանակ, Տիոտեն սիրային կապեր է ունեցել Նիկի Մպոֆուի հետ։

Մպոֆուն զայրացել է՝ իմանալով, որ անգլիական ակումբի ֆուտբոլիստը ունի երկու կին եւ հայտարարել է Տիոտեի հետ հարաբերությունները խզելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում