14:14  ,  29 սեպտեմբերի, 2014

Նոյեր. Ակինֆեեւը մնում է լավ դարպասապահ

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղից առաջ խոսել է Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեեւի մասին:

«Ակինֆեեւը հայտնի, փորձառու ու հուսալի դարպասապահ է: Այո, նա անհաջող խաղաց աշխարհի առաջնությունում, սակայն դա ոչինչ չի նշանակում: Ակինֆեեւի մասին խոսել եմ Անատոլի Տիմոշչուկի հետ: Մենք որոշեցինք, որ նա մնում է լավ դարպասապահ»,- Նոյերի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

ԲԿՄԱ - «Բավարիա» խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին «Խիմկի Արենայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում