13:38  ,  29 սեպտեմբերի, 2014

Ռոնալդուն Պրիմերայի ռեկորդ է կրկնել

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Պրիմերայի մեկնարկի արդյունավետության ռեկորդ է կրկնել:  

Իսպանիայի ընթացիկ առաջնության 6 տուրերում պորտուգալացին խփել է 10 գոլ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նման ցուցանիշ նախկինում գրանցել էին միայն «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լադիսլո Կուբալան եւ «Դեպորտիվոյի» նախկին ֆուտբոլիստ Պաինյոն (1953/1954 մրցաշրջանում): Ընդ որում՝ Պորտուգալիայի հավաքականի ավագը նման արդյունավետություն գրանցել է 5 խաղում, գրում է Marca-ն:

Պրիմերայի ռմբարկուների ցուցակում Ռոնալդուն 4 գոլ գերազանցում է Նեյմարին եւ 5 գնդակ՝ Լիոնել Մեսիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում