12:10  ,  29 սեպտեմբերի, 2014

Շիրոկովը վերադառնում է «Սպարտակի» ընդհանուր խումբ

Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը մոտ է Մոսկվայի «Սպարտակի» ընդհանուր խմբին միանալուն, հաղորդում է Bobsoccer-ը:

Ամռանը կայացած վիրահատությունից հետո ռուս կիսապաշտպանը մարզվում էր անհատական ծրագրով: Առաջիկայում նա նորամուտը կնշի «Սպարտակի» կազմում:

Մոսվովյան ակումբի առաջիկա խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին Եկատերինբուրգում, որտեղ Մուրատ Յակինի թիմը կմրցի «Ուրալի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում