11:24  ,  29 սեպտեմբերի, 2014

Տարհանումից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները հանգիստ գիշերել են մոսկովյան հյուրանոցում (ֆոտո)

Մոսկվա ժամանած եւ հյուրանոցից տարհանված Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները գիշերել են նորմալ: Այդ մասին հայտնել է «Բավարիայի» մամուլի քարտուղար Մարկուս Հորվիկը:

«Բարի լույս, Գերմանի՛ա: Անցկացրինք հանգիստ գիշեր հյուրանոցում: Բոլորը նորմալ քնեցին, ամեն ինչ կարգին է»,- թվիթերյան էջում գրել է Հորվիկը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» ֆուտբոլիստներին մոսկովյան հյուրանոցից տարհանել էին հրդեհային անվտանգության ազդանշանից հետո: Գերմանիայի չեմպիոնի խաղացողները ռեստորանում սպասել են, մինչեւ հյուրանոցում ամեն բան կարգավորվել էր:

Ռուսաստանում «Բավարիան» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղ է անցկացնելու Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին «Խիմկի Արենայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում