01:14  ,  29 սեպտեմբերի, 2014

«Բավարիայի» ֆուտբոլիստներին տարհանել են մոսկովյան հյուրանոցից

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները ժամանել են Մոսկվա, որտեղ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղ կանցկացնեն ԲԿՄԱ-ի հետ:

Մոսկվայում «Բավարիայի» ֆուտբոլիստներին տարհանել են հյուրանոցից: Պատճառը եղել է հրդեհային անվտանգության ազդանշանը: Դրանից հետո Գերմանիայի չեմպիոնի խաղացողները տեղափոխվել են ռեստորան, որտեղ սպասում են մինչեւ հյուրանոցում ամեն բան կկարգավորվի, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

ԲԿՄԱ - «Բավարիա» խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին «Խիմկի Արենայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում