01:01  ,  29 սեպտեմբերի, 2014

Մեսիի գոլերն ու Ռոնալդուի պաստառը (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ու կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները «Վիլյառեալի» եւ «Ռեալի» միջեւ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղի ժամանակ ինքնաթիռով ցուցադրել էին մեծ պաստառ, որի վրա գրված էր «Ռոնալդո՛ւ, վերադարձիր տուն»:

Նույն տուրում Մեսին 2 գնդակ ուղարկեց «Գրանադայի» դարպասը՝ խփելով պրոֆեսիոնալ կարիերայի 400-րդ եւ 401-րդ գոլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում